National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2021
ԱԺ պատգամավորների հայտարարությունները
1 / 4

Ազգային ժողովի մարտի 2-ի նիստում ԱԺ պատգամավորների հայտարարությունները

«Մենք չպետք է մեր ոչ հողեղեն ցանկությունները միամտաբար գերտերությունների արտաքին քաղաքականության օրակարգին պարտադրենք եւ չպետք է հիմարաբար չնկատելու տանք հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը երկու պետությունների եւ ժողովուրդների կյանքում». Աննա Կոստանյան

«Սիրելի հայրենակիցներ, ինձ շատ դժվար էր պատերազմից եւ մեր կրած անհաջողությունից հետո մոտենալ այս ամբիոնին եւ դիմել ձեզ: Ազնվորեն ասեմ, որ շատ բարդ է փորձել բառերով սահմանափակել այն խոսքը, որ ես կուզեի ուղղել մեր պետության համար ստեղծված այս բարդ ժամանակահատվածում: Ամիսներ շարունակ ես փորձել եմ վերգտնել իմ ես-ը, փորձել եմ հասկանալ իմ թերացումները եւ գտնել այն ուղիները, որոնց միջոցով կարող եմ դեռեւս օգտակար լինել քաղաքացիներին եւ իմ հայրենիքին: Արցախն իմ ինքնության անբաժանելի մասն է. Ես ես եմ նաեւ Արցախի շնորհիվ...». Տաթեւիկ Հայրապետյան

«Ընդդիմության կողմից վերջին օրերին հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը ողջունում էր գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությունը: Երեկվա հավաքին նա իր ելույթը սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով: Այս կարգախոսն իրապես ընկած էր արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովն ու մի շարք այլ գեներալներ: Վերոնշյալ կարգախոսը սակայն փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ էլ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք հանգեցրեցին 2016-ի ապրիլյան պատերազմի պարտությանը». Անդրանիկ Քոչարյան

«Համավարակի եւ հատկապես մեզ պարտադրած պատերազմի պատուհասած արհավիրքները ծանր հարվածներ հասցրեցին մեր պետականության հիմքերին: Սակայն համայն հայությունը համախմբված կերպով նեցուկ կանգնեց մեր հայրենիքին՝ էականորեն մեղմելով այդ հարվածների ծանրությունը». Շիրակ Թորոսյան

«Երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի կիրառման գլուխգործոց էր` իշխանության բոլոր թեւերի, ՏԻՄ բոլոր կառույցների, մարզպետարանների, գյուղապետարանների, դպրոցների, հիվանդանոցների, թաղապետարանների, կոշիկի արտադրամասերի, վարսավիրանոցների համատեղ գալա-համերգ: Հանվեցին անգամ բոլոր նիսիաների տետրերը, եւ մարդկանց՝ այլեւս նիսիայով հաց չտալու սպառնալիքի տակ, բերեցին հանրահավաքի: Ես չէի տեսել վարչական ռեսուրսի նման զարհուրելի օգտագործում, ինչն արվեց իշխանության մարտիմեկյան հանրահավաքի մասովկան ապահովելու համար». Նաիրա Զոհրաբյան

«Մեզ մոտ տնտեսական հեղափոխությունը նույնացվում է հդմ կտրոնների հետ: 2020 թվականին՝ 2019 -ի համեմատ, անկախության բոլոր տարիների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է 11 անգամ». Միքայել Մելքումյան

«Հանգուցալուծման կենտրոնում է ժողովրդի կամքը եւ ՀՀ Սահմանադրությունը: Իշխանությունը չպետք է երկնչի իր համար փոխզիջումային ցավոտ լուծումներից: Հանրության շրջանում պետք է իսպառ բացառել բռնության կամ բռնության սպառնալիքի որեւէ դրսեւորում». Գոռ Գեւորգյան

«Թե՛ ոստիկանության կողմից, եւ թե՛ փողոցում պայքարող մի շարք անձանց կողմից նկատվում են ոչ իրավաչափ գործողություններ, որոնք պետք է հնարավորինս բացառվեն: Ընդդիմության աջակիցների կողմից փորձ է արվել խոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը». Անի Սամսոնյան
 

«Մենք շարունակական այս պայքարի մեջ մոռանում ենք ամենակարեւորը՝ մեր պետականության, մեր երկրի զարգացման տեսլականը օր օրի կարող ենք խավար դարձնել... Ես այն կարծիքին եմ, որ սահմաններ բացելուց առաջ մեր երկրի անվտանգությունը պետք է ապահովենք». Սերգեյ Բագրատյան

«Արժանացե՛ք, արժանացե՛ք, նրանք ասում են, որովհետեւ նրանց նահատակությունն իմաստ ունի, որովհետեւ նրանք գերադասեցին հաղթական հայրենիքը սեփական կյանքից, որովհետեւ նրանք գիտակցում էին, որ իրենց երազած ապագան շատ ավելի մոտ էր, երբ  իրենք գիտակցության կրողներ են եւ շատ ավելի հետու է, երբ նրանք առաջնորդվում են սեփական շահով». Տարոն Սիմոնյան

«Տեւական ժամանակահատված է, ինչ Ադրբեջանի բռնապետն  անում է   անպատասխանատու հայտարարություններ, որոնց չեն տրվում լիարժեք եւ համարժեք պատասխաններ:  Թող բոլորն ի լուր աշխարհի իմանան, որ   հայ ժողովրդի հետ որեւէ մեկը չի կարող հեգնանքով խոսել: Հայ ժողովուրդը դարերի խորքից եկել եւ հաղթահարել է ամենատարբեր՝ անհաղթահարելի թվացող հարցեր». Վահե Էնֆիաջյան

«Ուզում եմ հարցնել՝ որքա՞ն ժամանակ կարելի է մերժել  Սերժին, երբ 2018-ին ամբողջ ազգը ելավ եւ մերժեց: 2021 թվականն է, եւ դեռ մերժում ենք: Հնարավորություն է ստեղծվել եւ ես կողքից եմ նայում. երկրում կա ընդդիմություն եւ էլի ընդդիմություն, իշխանություն գոյություն չունի: Ընդդիմության քննադատությունը նորմալ է, բնականոն, իսկ իշխանության քննաադատությունը չեմ հասկանում: Այնքան էներգիա,  որ դրվում է քննադատության վրա, պետք է լիներ աշխատանք եւ գործ, եթե այդքան էներգիան ներդրվեր միայն գործ անելու վրա, ընդդիմության քննադատությունն էլ կփոքրանար». Սոֆիա Հովսեփյան

«Այստեղ խոսվեց բախումների անթույլատրելիության մասին: Խոսվեց, որ մի քանի դեպք է գրանցվել: Եվ ես ուզում եմ միանալ այդ բախումները դատապարտելու կոչին եւ մեր հայրենակիցներին կոչ անել, որպեսզի լարվածության ֆոնին ավելի շատ լարվածության եւ սադրանքների չտրվեն, որովհետեւ ես վստահ եմ՝ մեզ ի վերջո հաջողվելու է անցում կատարել քաղաքակիրթ բանավեճի միջավայր: Այն բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են, տանել քաղաքակիրթ հանգուցալուծման». Վաղարշակ Հակոբյան

«Որեւէ մեկը չի ուզում ասել, որ Հանրապետության հրապարակում հնչում են համերաշխության կոչեր, հնչում են հանդարտեցման կոչեր, որ չի կարելի բռնություն քարոզել: Այս ամբիոնից նման խոսքեր որեւէ մեկը չի հնչեցնում». Արփինե Դավոյան

«Ես կարծում եմ, որ հենց էլիտան ժողովուրդն է՝ իր հավաքական կազմով, ով  երեկ Հանրապետության հրապարակում եւ տներից օնլայն հեռարձակումներով ցույց տվեց, որ ամենաիմաստունն է». Գեւորգ Պապոյան

«Մենք բոլորս պետք է միշտ հիշենք, որ մենք այս երկրում թշնամիներ չունենք: Ով դեռ չի հասկացել, թե ում է պատկանում իշխանությունն այս երկրում, շատ շուտով կհասկանա». Արթուր Հովհաննիսյան

«Բաղրամյանում ոչ թե սեւ եւ սպիտակներ են, հներ են, նորեր են, այլ մարդիկ են, ովքեր համաձայն չեն այս խայտառակության հետ, համաձայն չեն ձեզ հետ, համաձայն չեն այն քաղաքականության հետ, որը բերել է այս կատաստրոֆիկ իրավիճակին». Արման Աբովյան

«Ուզում եմ կրկնել իմ գործընկերների կոչը. Հայաստանը բոլորս սիրում ենք, բոլորս սիրում ենք յուրովի: Եկեք մեզ համար մի որոշում կայացնենք, որ մենք բոլորս պատրաստ ենք հետքայլ  անել, հետքայլ անել հանուն ՀՀ կայունության, հանուն ՀՀ շահերի եւ հանուն այն ապագայի, որը միասին կառուցելու ենք». Ալեն Սիմոնյան

«Հիմա անհրաժեշտ է ամեն գնով պաշտպանել ու պահպանել մեր անկախությունը եւ անել ամեն ինչ, որպեսզի մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի օգնությամբ եւ աջակցությամբ ստանանք արդիական լուծումներ՝ մեր բանակը ոտքի կանգնեցնելու համար». Արման Բաբաջանյան

«Մենք փորձում ենք կամուրջներ կառուցել, դուք պարիսպներ եք շարում: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասում է՝ Բաղրամյանում հավաքված մարդիկ մեր քույրերն ու եղբայրներն են, Բաղրամյանում հավաքված մարդիկ կազմակերպում են, ըստ էության, պետության ղեկավարի բեմականացված սպանությունը». Հայկ Կոնջորյան
 


21.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադե...

21.05.2024
Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհր...

21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...

21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...

21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...

21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am